Կառավարության որոշումներ

26 Մայիսի 2011, 762 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 532-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 532-Ն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել միջհամայնքային նշանակության ճանապարհները բարեկարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը հատկացված գումարների ծախսման ուղղությունների ցանկը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացումներ` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասին» N 532-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Միջհամայնքային նշանակության ճանապարհները բարեկարգելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը հատկացնել 551691.3 հազ. դրամ, որից` 2011 թվականի առաջին կիսամյակում` 175241.4 հազ. դրամ, ինն ամսում` 500457.7 հազ. դրամ, որից` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման`
1) «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով` 546191.3 հազ. դրամ, այդ թվում` 2011 թվականի առաջին կիսամյակում՝ 169741.4 հազ. դրամ, ինն ամսում` 494957.7 հազ. դրամ.
2) «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով` 5500.0 հազ. դրամ, այդ թվում` 2011 թվականի առաջին կիսամյակում՝ 5500.0 հազ. դրամ, ինն ամսում` 5500.0 հազ. դրամ:».
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.
«3.1. Սահմանել, որ նոր տեխնոլոգիայով վերանորոգվող ճանապարհների` գործող ստան-դարտներին համապատասխանության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից:»:
3) որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 3 հավելվածի.
4. Հայաuտանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` մեկամսյա ժամկետում մշակել և հաստատել թերությունների ակտերի հաստատման կարգը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված