2 Հունիսի 2011, 759 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1294-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչությունն ու տնտեսական բաժինը միացման ձևով վերակազմակերպել ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության.
2) շինարարության քաղաքականության բաժինը վերակազմավորման ձևով վերակազմակերպել շինարարության քաղաքականության վարչության.
3) ինժեներատեխնիկական աշխատանքների և տեխնիկական նորմավորման մեթոդա-բանության բաժինը վերակազմավորման ձևով վերակազմակերպել ինժեներատեխնիկական աշխատանքների և տեխնիկական նորմավորման մեթոդաբանության վարչության:
2. Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1294-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված