12 Մայիսի 2011, 735 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐԻ ՌԵԺԻՄԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և 24-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության պետական սահմանում սահմանային ռեժիմը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերի ռեժիմը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված