26 Մայիսի 2011, 725 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 820-Ն ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 882-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի «Պետական գույքը մրցույթով մասնավորեցնելու (օտարելու) կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 29-ի N 669 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 820-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Կազմակերպիչն ապահովում է մասնավորեցման դեպքում` մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով, իսկ պետական կառավարչական հիմնարկներին ամրացված` պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված գույքի օտարման դեպքում` կազմակերպչի պաշտոնական կայք-էջում մրցույթի անցկացման մասին ծանուցման հրապարակումը, ինչպես նաև սահմանում է մրցույթի մասնակցության վճարի չափը և այն հրապարակում մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցման մեջ»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված գույքի օտարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի N 92 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 882-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 17-րդ կետի «1000 օրինակից ոչ պակաս տպաքանակ ունեցող մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով» բառերը փոխարինել «վարչության պաշտոնական կայքում և www.azdarar.am» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: