Կառավարության որոշումներ

26 Մայիսի 2011, 724 - Ն

«ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2009 թվականի հուլիսի 23-ին կնքված` «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման N ՄԲԱՊՁԲ-08/41 պետական գնման պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» համաձայնագրին` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին`
1) ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված համաձայնագրի` սահմանված կարգով կնքման գործընթացը.
2) հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան գյուղում նախատեսված 4 բազմաբնակարան շենքերի փոխարեն կառուցվելու է
3 բազմաբնակարան շենք, տնտեսված միջոցներն ուղղել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովտի N 5 բազմաբնակարան շենքի (4-րդ աստիճանի վնասվածության) ամրացման աշխատանքներին` գումարը նախատեսելով Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հավելված