Կառավարության որոշումներ

26 Մայիսի 2011, 723 - Ն

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերի հասցեականությունը և ոլորտի տեղեկատվական համակարգերում ներառված տեղեկատվության հավաստիությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել քաղաքացիական կացության ակտերի վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` ապահովել օտարերկրյա պետության համապատասխան մարմնից ստացված` Հայաստանի Հանրապետության քաղաքացու մահվան մասին տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը ոչ պաշտոնական թարգմանությամբ տրամադրելը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված