26 Մայիսի 2011, 711 - Ն
ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՆՆԴԻ OՐԱԿԱՆ ՄԻՋԻՆ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ, ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ՈՒ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱUԻՆ
Հիմք ընդունելով «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) հոգեբուժական կազմակերպություններում պահվող անձանց սննդի օրական միջին չափաբաժինները` համաձայն N 1 հավելվածի.
2) հոգեբուժական կազմակերպություններում պահվող անձանց հանդերձանքի չափաբաժինները և դրանց շահագործման ժամկետները` համաձայն N 2 հավելվածի.
3) հոգեբուժական կազմակերպություններում պահվող անձանց անկողնային և հիգիենիկ պարագաների չափաբաժիններն ու դրանց շահագործման ժամկետները` համաձայն N 3 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ներկայացված համապատասխան նախահաշիվների առկայության պայմաններում քննարկել չափաբաժիններով հաշվարկված ծախսերի հատկացման հնարավորության հարցը տվյալ տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից: