Կառավարության որոշումներ

12 Մայիսի 2011, 702 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՌԵԺԻՄ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ և 8-րդ հոդվածների, «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանանշանների ձևերը, տեղադրման կարգը և նկարագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի խնամքի կանոնները` համաձայն N 2 հավելվածի.
3) անձանց, տրանսպորտային միջոցների, կենդանիների, բեռների և այլ գույքի` պետական սահմանով բացթողման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածք վարելու միջոցով ներմուծվող տրանսպորտային միջոցների համար ԱՊՊԱ պայմանագրի կնքման կանոնները` համաձայն N 3 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 17-ի «Առանց մուտքի վիզայի ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ժամանած օտարերկրացու անձնագրում հատուկ նշում կատարելու կարգը սահմանելու մասին» N 29-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված