21 Հուլիսի 2005, 1080 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 3280 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝
ա) 3027 հեկտարը, որից` 122 հեկտար վարելահող, 223 հեկտար խոտհարք, 732 հեկտար արոտավայր, 1950 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում` 50 հեկտար վարելահող, 100 հեկտար խոտհարք աճուրդով օտարելու համար.
բ) 12.5 հեկտարը, որից` 3.5 հեկտար վարելահող, 9 հեկտար այլ հողեր` բնակավայրերի հողերի կատեգորիա` հասարակական կառուցապատման համար.
գ) 237 հեկտար արոտավայրը՝ ջրային հողերի կատեգորիա` ձկնաբուծական լճակների կառուցման համար.
դ) 3.5 հեկտար վարելահողը` հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա` մարզադաշտ կառուցելու համար:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր