26 Մայիսի 2011, 722 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 1224-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով սահմանված դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 24-ի «Երևանի քաղաքապետին լիազորություն վերապահելու մասին» N 1224-Ա որոշման 2-րդ կետը «Երևանի քաղաքապետին» բառերից հետո լրացնել «իսկ Եզնիկ Կողբացու 42 (կից սպորտդահլիճ) հասցեում առկա անշարժ գույքի մասով՝ նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին» բառերով։