Կառավարության որոշումներ

26 Մայիսի 2011, 696 - Ն

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 22-ի N 606 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շնողի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող հողերից 11.0141 հեկտար փոխադրել`
1) գյուղատնտեսական նշանակության հողերից 8.0976 հեկտար, այդ թվում՝ 0.7712 հեկտար վարելահող, 0.368 հեկտար պտղատու այգի, 0.0804 հեկտար խոտհարք, 6.878 հեկտար արոտավայր` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շինարարական բազա կառուցելու համար.
2) բնակավայրի հողերից 2.9165 հեկտար, այդ թվում՝ 0.1475 հեկտար տնամերձ, 2.769 հեկտար այլ հողեր` էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավտոճանապարհ կառուցելու համար:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շնողի գյուղական համայնքի ղեկավարին`
1) ապահովել գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան՝ մինչև փոփոխումը.
2) սույն կետի 1-ին ենթակետով գանձված ֆինանսական միջոցներն ուղղել համայնքի հողերի գոտևորման և օգտագործման սխեմայի կամ գլխավոր հատակագծի կազմմանը:
3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին`
1) իրականացնել հսկողություն սույն որոշման 2-րդ կետի կատարման նկատմամբ.
2) սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերը 3 տարվա ընթացքում չկառուցապատվելու դեպքում` սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված