Կառավարության որոշումներ

12 Մայիսի 2011, 677 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 218-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման և երկարաձգման գործընթացը պարզեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի «Ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթուղթը և ջրօգտագործման թույլտվության ձևերը հաստատելու մասին» N 218-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման վերնագիրը «ձևերը» բառից հետո լրացնել «, ջրօգտագործման թույլտվության տրամադրման, ջրօգտագործման թույլտվության երկարաձգման կարգերը, ջրաղբյուրի, հորատանցքի անձնագրերի և հիդրոերկրաբանական հորատանցքի նախագծային երկրաբանատեխնիկական կտրվածքի ձևերը» բառերով.
2) որոշման N 2 հավելվածի ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 18-րդ և 19-րդ կետերով.
«18. Հիդրոերկրաբանական տեղեկատվություն` տրված Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից (ստորերկրյա ջրաղբյուրներից նոր ջրօգտագործման թույլտվություն ստանալու դեպքում, գույություն ունեցող տիրազուրկ հորատանցքերը, սպառված հանքավայրերը, լքված հանքահորերը և բաց հորերը կեղտաջրերի թաղման համար օգտագործելու դեպքում)
19. Նախատեսվող հիդրոերկրաբանական հորատանցքերի կտրվածքը (հիդրոերկրաբանական դրական տեղեկատվության դեպքում)».
3) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «գ», «դ» և «ե» ենթակետերով.
«գ) ջրօգտագործման թույլտվության տրամադրման կարգը` համաձայն N 3 հավելվածի.
դ) ջրօգտագործման թույլտվության երկարաձգման կարգը` համաձայն N 4 հավելվածի».
ե) ջրաղբյուրի, հորատանցքի անձնագրերի և հիդրոերկրաբանական հորատանցքի նախագծային երկրաբանատեխնիկական կտրվածքի ձևերը` համաձայն NN 5, 6 և 7 հավելվածների։».
4) որոշումը լրացնել NN 3, 4, 5, 6 և 7 հավելվածներով` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում սահմանել ջրօգտագործման թույլտվության հայտի ներկայացման, ընդունման և նախնական գնահատման էլեկտրոնային տարբերակի կարգը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված