Կառավարության որոշումներ

21 Հուլիսի 2005, 1077 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շահումյանի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 3423 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝

ա) 3411.3 հեկտարը, որից` 65.5 հեկտար վարելահող, 17 հեկտար բազմամյա տնկարկ, 1014 հեկտար խոտհարք, 2111 հեկտար արոտավայր, 203.8 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա.

բ) 2.2 հեկտարը, որից` 2 հեկտար վարելահող, 0.2 հեկտար այլ հողեր` բնակավայրերի հողերի կատեգորիա, այդ թվում` 2 հեկտար վարելահողը` բնակելի, իսկ 0.2 հեկտար այլ հողերը` հասարակական կառուցապատման համար.

գ) 5.5 հեկտարը, որից` 2.5 հեկտար վարելահող, 3 հեկտար խոտհարք` հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա, այդ թվում` 2.5 հեկտար վարելահողը` մարզադաշտ, իսկ 3 հեկտար խոտհարքը` հանգստի գոտու համար.

դ) 4 հեկտար այլ հողեր` էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար:

2. Գծային ենթակառուցվածքն այլ անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերով անցնելու դեպքում սահմանել սերվիտուտի իրավունք, ապահովել գետի էկոլոգիական թողքի չափը և ձկնապաշտպան կառույցների համար անհրաժեշտ սպասարկման գոտին: