Կառավարության որոշումներ

5 Մայիսի 2011, 672 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 793-Ն որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի «Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, նրանց հավասարեցված անձանց և զոհվածների ընտանիքներին դրամական օգնության նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» N 207-Ն որոշումը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի «Հաշմանդամ դարձած զինծառայողներին և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին դրամական օգնության նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» N 208-Ն որոշումը.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի «Ազատազրկման վայրում գտնվող ազատազրկվածին կենսաթոշակ նշանակելու, վճարելու և նրան հաշմանդամ ճանաչելու կարգը հաստատելու մասին» N 1457-Ն որոշումը.
5) Հայաuտանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 12-ի «Կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու և կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգը հաստատելու մասին» N 930-Ն որոշումը.
6) Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի «Երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ստացած և ծառայությունը շարունակող փրկարարական ծառայողների դրամական բավարարմանը հավելավճարի նշանակման կարգն ու հավելավճարի չափը, փրկարարական ծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փրկարարական ծառայության ստաժում հաշվառվող, այդ թվում` արտոնյալ պայմաններում ծառայողական կամ այլ բնույթի գործունեության տեսակների ցանկը, հաշվառման կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 448-Ն որոշումը.
7) Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի «Փրկարարական ծառայության կենսաթոշակառուի գործի ձևը և վարման կարգը սահմանելու մասին» N 303-Ն որոշումը.
8) Հայաuտանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի «Կենսաթոշակի վճարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի N 1531-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» N 1406-Ն որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող սրվանից: