5 Մայիսի 2011, 665 - Ն
«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ, 11-րդ, 14-րդ, 19-րդ, 24-րդ, 31-րդ, 32-րդ, 33 րդ, 35-րդ, 36 րդ, 39-րդ, 40 րդ, 44-րդ և 48-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Uահմանել, որ`
1) կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է.
2) կենսաթոշակ նշանակող իրավասու մարմիններն են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարարար ծառայությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը.
3) սույն որոշմամբ հաստատված կանոններով աշխատանքային, սոցիալական կենսաթոշակները, ինչպես նաև ԽUՀՄ զինված ուժերում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած շարքային կազմի զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց զինվորական կենսաթոշակները, իսկ այդ անձանց մահվան դեպքում նրանց ընտանիքների անդամների կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակները նշանակում ու վճարումն ապահովում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը՝ իր տարածքային ստորաբաժանումների միջոցով.
4) սույն որոշմամբ հաստատված կանոններով իրենց համակարգի զինվորական ծառայողներին երկարամյա ծառայության, հաշմանդամության զինվորական կենսաթոշակներ, իսկ այդ անձանց մահվան դեպքում` նրանց ընտանիքների անդամներին կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակներ նշանակում ու վճարումն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը՝ իրենց համապատասխան ստորաբաժանումների միջոցով.
5) սույն կետի 4-րդ ենթակետում նշված մարմինների՝ կենսաթոշակներ նշանակող ու վճարումն ապահովող համապատասխան ստորաբաժանումների իրավասությունները սահմանում է այդ մարմնի ղեկավարը:
2. Հաստատել`
1) «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու և կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) կենսաթոշակ նշանակելու համար աշխատանքային ստաժը հաշվարկելու կանոնները` համաձայն N 2 հավելվածի.
3) կենսաթոշակ նշանակելու համար զինվորական ծառայության ստաժը հաշվարկելու կանոնները` համաձայն N 3 հավելվածի.
4) զինվորական կենսաթոշակ նշանակելու համար ամսական դրամական բավարարման մեջ հաշվառվող վճարումների տեսակները, դրամական բավարարմանը հավելում տալու կարգը և հավելման չափը՝ համաձայն N 4 հավելվածի.
5) քաղաքացիական ավիացիայի աշխատողներին երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող պաշտոնների ցանկը` համաձայն N 5 հավելվածի.
6) կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունների և պաշտոնների ցանկը` համաձայն N 6 հավելվածի.
7) թատերական և թատերահանդիսային կազմակերպությունների որոշ կատեգորիաների դերասաններին մասնակի կենսաթոշակի իրավունք տվող պաշտոնների և մասնագիտությունների ցանկը` համաձայն N 7 հավելվածի.
8) քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձին կենսաթոշակ նշանակելու, վճարելու և նրան բժշկասոցիալական փորձաքննության ենթարկելու կարգը՝ համաձայն N 8 հավելվածի.
9) բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունում ապրող կենսաթոշակառուին կենսաթոշակ նշանակելու և վճարելու կարգը՝ համաձայն N 9 հավելվածի.
10) կենսաթոշակ նշանակելու, չվճարած կենսաթոշակի գումարը և կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստը վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը` համաձայն N 10 հավելվածի.
11) կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու դիմումի ձևը` համաձայն N 11 հավելվածի.
12) կենսաթոշակ նշանակելը, վերահաշվարկելը, կենսաթոշակի տեսակը փոխելը մերժելու և կենսաթոշակ վճարելը դադարեցնելու կարգադրության ձևը` համաձայն N 12 հավելվածի.
13) կենսաթոշակի վկայականի ձևը` համաձայն N 13 հավելվածի.
14) կենսաթոշակի գործերի հաշվառման գլխավոր մատյանի ձևը` համաձայն N 14 հավելվածի.
15) կենսաթոշակից պահումներ կատարելու կարգադրության ձևը՝ համաձայն N 15 հավելվածի:
3. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը և տարածվում է 2011 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: