26 Մայիսի 2011, 694 - Ա
ՌՈԲԵՐՏ ԱՐՏԱԿԻ ԶԵԲԵԼՅԱՆԻՆ ԵՎ ՄԱՐԿՈՍ ՊԻՆՀԵԻՐՈ ՊԻԶԶԵԼԼԻԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական թիմի առաջատար ֆուտբոլիստներ Ռոբերտ Արտակի Զեբելյանի և Մարկոս Պինհեիրո Պիզզելլիի մասնակցության կարևորությունը ֆուտբոլի Եվրոպայի և աշխարհի առաջնությունների ընտրական փուլերին, ինչպես նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջնորդությունը` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
Ռոբերտ Արտակի Զեբելյանին (ծնվ.՝ 1984 թվականի մարտի 31-ին, քաղ. Երևան, Զորավար Անդրանիկի 28, բն. 23) և Մարկոս Պինհեիրո Պիզզելլիին (ծնվ.՝ 1984 թվականի հոկտեմբերի 3-ին, քաղ. Երևան, Խանջյան 27) ազատել պարտադիր զինվորական ծառայությունից: