Կառավարության որոշումներ

26 Մայիսի 2011, 695 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության գույքի կազմից հետ վերցնել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի N 73 հասցեում գտնվող` 16770120 դրամ հաշվեկշռային արժեքով, 289.14 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք-շինությունները (վկայական N 0112581) և Գյումրի քաղաքի Լալայան փողոցում գտնվող` 15920991 դրամ հաշվեկշռային արժեքով, 363.39 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք-շինությունները, և 815.39 քառ. մետր ընդհանուր մակերեսով հողամասը (վկայական N 051858) (այսուհետ` գույք) և ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հետ համատեղ ապահովել որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը: