Կառավարության որոշումներ

20 Մայիսի 2011, 684 - Ն

ՏԵՍԱՁԱՅՆԱՅԻՆ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԿՐԻՉՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՀՍԿԻՉ ՆՇԱՆՆԵՐԻ (ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ) ԱՐԺԵՔԸ (ԳԻՆԸ) ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունում արտադրվող պարտադիր դրոշմավորման ենթակա տեսաձայնային մագնիսական կրիչների դրոշմավորման համար անհրաժեշտ` 2011 թվականի ընթացքում ձեռք բերվող հսկիչ նշանների (դրոշմապիտակների)`
1) արժեքը (գինը) որոշել հսկիչ նշաններ (դրոշմապիտակներ) պատրաստող կապալառու կազմակերպության ընտրության նպատակով հայտարարվող մրցույթի արդյունքում` ելնելով նվազագույն գնի նախապատվության սկզբունքից (այլ հավասար պայմաններում).
2) առավելագույն արժեքը (գինը) սահմանել 25 դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: