14 Հուլիսի 2005, 1073 - Ն
ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 202-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Օրգովի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, գյուղատնտեսական նշանակության պետական սեփականություն հանդիսացող 20.6 հեկտար հողերը փոխադրել`
ա) 0.6 հեկտար արոտավայրը` հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա` հանգստի գոտու համար.
բ) 10 հեկտար արոտավայրը` ջրային հողերի կատեգորիա` ջրամբար կառուցելու համար.
գ) 10 հեկտար արոտավայրը` էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար:
2. Գծային ենթակառուցվածքն այլ անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերով անցնելու դեպքում սահմանել սերվիտուտի իրավունք, ապահովել գետի էկոլոգիական թողքի չափը և ձկնապաշտպան կառույցների համար անհրաժեշտ սպասարկման գոտին: