20 Մայիսի 2011, 659 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների և սննդամթերքի ներմուծման, արտահանման, հանրապետության տարածքում փոխադրման համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր և անվտանգության սերտիֆիկատներ տալու կարգը, անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի ու անվտանգության սերտիֆիկատների ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի N 1241-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1499-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետով հաստատված` կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների և սննդամթերքի ներմուծման, արտահանման, հանրապետության տարածքում փոխադրման համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր և անվտանգության սերտիֆիկատներ տալու կարգում`
ա. 7-րդ կետում «գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության (այսուհետ` տեսչություն)» բառերը փոխարինել «գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (այսուհետ` ծառայություն)» բառերով,
բ. 8-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության» բառերը փոխարինել «ծառայության» բառով, իսկ 2-րդ նախադասության մեջ <<տեսչության>> բառը` <<ծառայության>> բառով,
գ. 9-րդ կետի 1-ին և 2-րդ նախադասություններում, 10-րդ կետում, 13-րդ կետի 1-ին և 2-րդ նախադասություններում, 14-րդ կետի 1-ին և 2-րդ նախադասություններում, 19-րդ կետում «տեսչության» բառը փոխարինել «ծառայության» բառով.
2) որոշման 2-րդ կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության տարածքում կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի փոխադրման համար տրվող անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի`
ա. N 1 ձևում (անասնաբուժական վկայականում և անասնաբուժական վկայականի արմատիկում) «Լրացուցիչ նշումներ» բաժնում «տեսչության» բառը փոխարինել «ծառայության» բառով,
բ. N 4 ձևում (անասնաբուժական վկայականում և անասնաբուժական վկայականի արմատիկում) «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ» և «տեսչության» բառերը համապատասխանաբար փոխարինել «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» և «ծառայության» բառերով,
գ. N 5 ձևում (անասնաբուժական վկայականում և անասնաբուժական վկայականի արմատիկում) «Լրացուցիչ նշումներ» բաժնում «տեսչության» բառը փոխարինել «ծառայության» բառով.
3) որոշման 3-րդ կետով հաստատված` Հայաստանի Հանրապետությունից կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի ԱՊՀ երկրներ արտահանման համար տրվող անասնաբուժական սերտիֆիկատների NN 6a, 6b, 6c, 6d, 6e, 6f, 6g, 6h, 6i, 6j և 6k ձևերում «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ» և «տեսչության» բառերը համապատասխանաբար փոխարինել «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» և «ծառայության» բառերով.
4) որոշման 4-րդ կետով հաստատված` Հայաստանի Հանրապետություն ներկրվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող սննդամթերքի համար տրվող անվտանգության սերտիֆիկատների NN 7a և 7b ձևերում «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ» և «տեսչության» բառերը համապատասխանաբար փոխարինել «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» և «ծառայության» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: