5 Մայիսի 2011, 654 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 551 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 15-ի
«Ֆիզիկական անձանց կողմից միջպետական հաղորդակցության մարդատար գնացքներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման և այդ ապրանքների նկատմամբ մաքսային հսկողության ու մաքսային ձևակերպումների իրականացման կարգը հաստատելու մասին» N 551 որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 6-րդ կետը «բեռնային վագոն» բառերից հետո լրացնել «, իսկ բեռնային վագոնի բացակայության դեպքում ուղևորը կարող է ուղևորային մաս ներս բերել երկաթուղային տրանսպորտի բնագավառը կարգավորող օրենսդրությամբ սահմանված չափի ուղեբեռ:» բառերով.
2) 14-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գնացքի ուղևորային մասում տեղակայված Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված բնաիրային և արժեքային չափերը գերազանցող կամ ոչ սակագնային կարգավորման ենթակա, ինչպես նաև բեռնային վագոնով տեղափոխվող ապրանքների համար երկաթգծի «Այրում» կայարանում` մինչև մաքսային հսկողության իրականացումը ֆիզիկական անձանց կողմից լրացվում է վերադաս մաքսային մարմնի սահմանած ձևի ուղեբեռնային մաքսային հայտարարագիր:».
3) 15-րդ կետում «Այրում» բառը փոխարինել «Վանաձոր» բառով.
4) 16-րդ կետում «սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի» բառերով.
5) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Ֆիզիկական անձանց կողմից ներկայացված ուղևորային վագոնով տեղափոխվող ապրանքների ուղեբեռնային մաքսային հայտարարագրերի մաքսային ձևակերպումներն իրականացվում են երկաթգծի «Այրում» կայարանում, իսկ մաքսային հսկողությունն իրականացվում է նաև գնացքի շարժման ընթացքում` մինչև երկաթգծի «Վանաձոր» կայարանը:».
6) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«18. Մաքսային հսկողության ընթացքում մաքսային կանոնների խախտումներ հայտնաբերվելու դեպքում կազմվում է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, և ապրանքները մաքսային մարմինների կողմից բաց չեն թողնվում, իսկ սույն կարգի 6-րդ կետով սահմանված չափից ավելի ուղեբեռ ուղևորային մաս ներս բերելու դեպքում մաքսային մարմինները դրա մասին տեղեկացնում են փոխադրողին:
Ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվող ոչ սակագնային կարգավորման ենթակա ապրանքները մաքսային մարմինների կողմից բաց չեն թողնվում` մինչև դրանց համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող փաստաթղթերը ներկայացնելը:».
7) 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«24. Ուղևորային փոխադրումներ իրականացնող կազմակերպություններն ապահովում են Հայաստանի Հանրապետության մաքսային, երկաթուղային տրանսպորտի օրենսդրությունը բնութագրող ուղեցույցների, ուղևորների կողմից ուղևորային մաս ներս բերվող ուղեբեռների թույլատրելի չափերի և մաքսային վճարների դրույքաչափերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքներից, ինչպես նաև երկաթուղային փոխադրումների կանոններից քաղվածքների տեղադրումը միջպետական հաղորդակցության մարդատար գնացքների բոլոր վագոններում և երկաթուղային կայարանների սպասասրահներում:».
8) 25-րդ կետից հանել «և պաշտոնատար» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: