Կառավարության որոշումներ

20 Մայիսի 2011, 644 - Ն

«ՀՍԿԻՉ ՆՇԱՆՆԵՐԻ (ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ) ՄԻՋՈՑՈՎ ՏԵՍԱՁԱՅՆԱՅԻՆ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԿՐԻՉՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրառման լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի`
1) 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն հաստատել հսկիչ նշանների (դրոշմապիտակների) նմուշները (էսքիզները).
2) 6-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն սահմանել հսկիչ նշանների (դրոշմապիտակների) ձեռքբերման հայտի և նախկինում ձեռք բերված հսկիչ նշանների (դրոշմապիտակների) օգտագործման մասին հաշվետվության ձևերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: