20 Մայիսի 2011, 640 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՆԱՎԹԻ ԵՎ ԳԱԶԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (Կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքում նավթի և գազի հայտնաբերման նպատակով ուսումնասիրության լիցենզիաները տրամադրել մրցութային կարգով:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնհինգօրյա ժամկետում ռազմավարական նշանակության օգտակար հանածո պարունակող ընդերքի տեղամասերի նկատմամբ հանքային իրավունքի ձևավորման միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության տարածքում նավթի և գազի հայտնաբերման նպատակով ուսումնասիրության լիցենզիաների տրամադրման մրցույթներ կազմակերպելու վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: