Կառավարության որոշումներ

28 Հուլիսի 2005, 1067 - Ն

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԲԱԶԱՅԻՆ ԾՐԱԳԻՐՆ ՈՒ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1-ին և 9.2-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել`

ա) հաշմանդամների վերականգնման բազային ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի,

բ) հաշմանդամների վերականգնման բազային ծրագրի իրականացման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։