Կառավարության որոշումներ

21 Ապրիլի 2011, 618 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1400-Ն, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 1854-Ն ԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1251-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի «Տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 1400-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) երկրորդ պարբերության «ա» ենթակետի երկրորդ և երրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2-րդ տեսակ` տրիցիկլերի, քվադրոցիկլերի, մոտոսայլակների և մոտոտրանսպորտային միջոցների (մոտոցիկլետներ, մոտոռոլլերներ, մոպեդներ, մոտոսահնակներ),
3-րդ տեսակ` ավտոմոբիլների կցորդների (ներառյալ տրիցիկլերի, քվադրոցիկլերի, մոտոցիկլետների և մոտոռոլլերների հետնակցորդները) և կիսակցորդների,».
2) երկրորդ պարբերության «բ» ենթակետի չորրորդ և հինգերորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9-րդ տեսակ` տրիցիկլերի, քվադրոցիկլերի, մոտոսայլակների և մոտոտրանսպորտային միջոցների (մոտոցիկլետներ, մոտոռոլլերներ, մոպեդներ, մոտոսահնակներ),
10-րդ տեսակ` ավտոմոբիլների կցորդների (ներառյալ տրիցիկլերի, քվադրոցիկլերի, մոտոցիկլետների և մոտոռոլլերների հետնակցորդները) և կիսակցորդների,».
3) երկրորդ պարբերության «գ» ենթակետի չորրորդ, հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ, ութերորդ և իններորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16-րդ տեսակ` դիվանագիտական կազմի տրիցիկլերի, քվադրոցիկլերի, մոտոսայլակների և մոտոտրանսպորտային միջոցների (մոտոցիկլետներ, մոտոռոլլերներ, մոպեդներ, մոտոսահնակներ),
17-րդ տեսակ` վարչատեխնիկական սպասարկող կազմի տրիցիկլերի, քվադրոցիկլերի, մոտոսայլակների և մոտոտրանսպորտային միջոցների (մոտոցիկլետներ, մոտոռոլլերներ, մոպեդներ, մոտոսահնակներ),
18-րդ տեսակ` Հայաստանի Հանրապետությունում Միավորված ազգերի կազմակերպության ներկայացուցչության տրիցիկլերի, քվադրոցիկլերի, մոտոտրանսպորտային միջոցների (մոտոցիկլետներ, մոտոռոլլերներ, մոպեդներ, մոտոսահնակներ),
19-րդ տեսակ` դիվանագիտական կազմի ավտոմոբիլների կցորդների (ներառյալ տրիցիկլերի, քվադրոցիկլերի, մոտոցիկլետների և մոտոռոլլերների հետնակցորդները) և կիսակցորդների,
20-րդ տեսակ` վարչատեխնիկական սպասարկող կազմի ավտոմոբիլների կցորդների (ներառյալ տրիցիկլերի, քվադրոցիկլերի, մոտոցիկլետների և մոտոռոլլերների հետնակցորդները) և կիսակցորդների,
21-րդ տեսակ` Հայաստանի Հանրապետությունում Միավորված ազգերի կազմակերպության ներկայացուցչության ավտոմոբիլների կցորդների (ներառյալ տրիցիկլերի, քվադրոցիկլերի, մոտոցիկլետների և մոտոռոլլերների հետնակցորդները) և կիսակցորդների.».
4) երկրորդ պարբերության «դ» ենթակետի երկրորդ և երրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«23-րդ տեսակ` տրիցիկլերի, քվադրոցիկլերի, մոտոտրանսպորտային միջոցների (մոտոցիկլետներ, մոտոռոլլերներ, մոպեդներ, մոտոսահնակներ),
24-րդ տեսակ` ավտոմոբիլների կցորդների (ներառյալ տրիցիկլերի, քվադրոցիկլերի, մոտոցիկլետների և մոտոռոլլերների հետնակցորդները) և կիսակցորդների,».
5) երկրորդ պարբերության «զ» կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«31-րդ տեսակ` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում տրանսպորտային միջոցների շահագործման արգելման հիմք հանդիսացող պատճառների վերացման, տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով գրանցելու, սակայն չհաշվառելու դեպքում տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին) տրանսպորտային միջոցը կայանման վայր տեղափոխելու կամ տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցված, սակայն չհաշվառված տրանսպորտային միջոցը պետական գրանցումից հանելու կամ հաշվառման ներկայացնելու նպատակով տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին) տրանսպորտային միջոցը կայանման վայրից տեղափոխելու համար, ինչպես նաև հաշվառումից հանված և այլ մարմինների կողմից հետագայում հաշվառման ենթակա տրանսպորտային միջոցներին տրվող համարանիշեր.»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի «Տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման և հատկացման կարգը հաստատելու մասին» N 1854-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) 24-րդ կետը «մոտոտրանսպորտային միջոցներին,» բառերից հետո լրացնել «տրիցիկլերին, քվադրոցիկլերին,» բառերով.
2) 25-րդ և 26-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«25. Կորած զույգ համարանիշերի (իսկ եթե սույն կարգի 24-րդ կետի համաձայն հատկացվել է մեկ համարանիշ, ապա նաև դրա) փոխարեն հատկացվում են թվերի ու տառերի այլ հավաքածու պարունակող համարանիշեր:
26. Տրանսպորտային միջոցների համարանիշեր տալու (այդ թվում` համարանիշերը փոխարինելու և կորած համարանիշերի փոխարեն նորը կամ կրկնօրինակը տալու) համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով սահմանված կարգով և չափով:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 25.1-ին, 25.2-րդ, 25.3-րդ, 25.4-րդ, 25.5-րդ և 25.6-րդ կետերով.
«25.1. Զույգ համարանիշերից մեկի կորստյան դեպքում դրա կրկնօրինակը տրվում է միայն մեկ անգամ:
25.2. Մեծ պահանջարկ ունեցող կորած համարանիշերի հայտնաբերման դեպքում դրանք կրկին տրվում են այն կրող տրանսպորտային միջոցին, եթե տրանսպորտային միջոցը մինչ այդ հաշվառումից չի հանվել: Եթե կորած համարանիշերի փոխարեն տրվել են նոր համարանիշեր, ապա տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ ցանկությամբ դրանք կարող են փոխարինվել հայտնաբերված համարանիշերով` հայտնաբերման մասին սեփականատիրոջ տեղեկացման oրվանից երեք ամսվա ընթացքում: Նշված ժամկետը լրանալուց հետո կամ սեփականատիրոջ կողմից համարանիշերը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում հայտնաբերված համարանիշերը դրվում են աճուրդի:
25.3. Մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշն oգտագործողը կարող է այդ համարանիշն oգտագործելու իրավունքը փոխանցել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նշված մերձավոր ազգականին` համարանիշերի հատկացման համար օրենքով սահմանված պետական տուրքի, իսկ եթե այդ հաշվառման համարանիշերը հատկացվել են նախքան աճուրդային կարգով մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի հատկացումն առանց աճուրդի` նաև մեկնարկային գնի վճարմամբ:
25.4. Մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշն oգտագործողը կարող է այդ հաշվառման համարանիշը ցանկացած ժամանակ վերահաշվառել սեփականության իրավունքով իրեն կամ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության oրենքում նշված մերձավոր ազգականին պատկանող այլ տրանսպորտային միջոցի վրա` համարանիշերի հատկացման համար oրենքով սահմանված պետական տուրքի, իսկ եթե այդ հաշվառման համարանիշերը հատկացվել են նախքան աճուրդային կարգով մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի հատկացումն առանց աճուրդի` նաև մեկնարկային գնի վճարմամբ:
25.5. Մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշն oգտագործելու իրավունքը «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության oրենքում նշված մերձավոր ազգականին փոխանցելու դեպքում համարանիշն oգտագործողի ներկայությունը և համաձայնությունը պարտադիր է:
25.6. Մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշն օգտագործելու իրավունքը կարող է փոխանցվել տրանսպորտային միջոցը ժառանգած անձին` համարանիշերի հատկացման համար օրենքով սահմանված պետական տուրքի, իսկ եթե այդ հաշվառման համարանիշերը հատկացվել են նախքան աճուրդային կարգով մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի հատկացումն առանց աճուրդի` նաև մեկնարկային գնի վճարմամբ:»:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի «Պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը, տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը, պետական գրանցման և պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկերը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի, պետական հաշվառման ազգային ու միջազգային վկայագրերի և «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրի ձևերը, ինչպես նաև «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1853-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1041-Ն որոշումն ուժն կորցրած ճանաչելու մասին» N 1251-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. սահմանել, որ`
1) uույն որոշմամբ սահմանված կարգով չհաշվառվելու (միայն տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով գրանցվելու), տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանվելու, ինչպես նաև խոտանման հիմքով տրանսպորտային միջոցը հաշվառումից հանվելու դեպքում համապատասխան տրանսպորտային միջոցը համարվում է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով պետական հաշվառումից հանված (չհաշվառված).
2) տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով գրանցելու, սակայն չհաշվառելու դեպքում տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին) տրանսպորտային միջոցը կայանման վայր տեղափոխելու համար տրվում են մեկօրյա ժամկետով «ժամանակավոր» համարանիշեր` դիմումի մեջ կատարված նշումի հիման վրա.
3) տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցված, սակայն չհաշվառված տրանսպորտային միջոցը պետական գրանցումից հանելու կամ հաշվառման ներկայացնելու նպատակով տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին) տրանսպորտային միջոցը կայանման վայրից տեղափոխելու համար տրվում են մեկօրյա ժամկետով «ժամանակավոր» համարանիշեր` դիմումի և տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի հիման վրա:».
2) N 1 հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ա1.» պարբերությամբ.
«ա1. տրիցիկլերը և քվադրոցիկլերը,».
3) N 2 հավելվածում՝
ա. 10-րդ կետի 2-րդ ենթակետում «(բացառությամբ նոր թողարկված (տվյալ տարում արտադրված), ինչպես նաև խոտանված տրանսպորտային միջոցների)» բառերը փոխարինել «(բացառությամբ նոր թողարկված (տվյալ տարում արտադրված) տրանսպորտային միջոցների, ինչպես նաև տրանսպորտային միջոցը խոտանման հետ կապված հաշվառումից հանելու դեպքերի)» բառերով,
բ. 10-րդ կետի 9-րդ ենթակետում «(բացառությամբ տրանսպորտային միջոցի խոտանման դեպքերի)» բառերը փոխարինել «(բացառությամբ տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու դեպքերի, ինչպես նաև այն տրանսպորտային միջոցների, որոնց օգտագործումից բխող պատասխանատվությունը, օրենքի համաձայն, պարտադիր ապահովագրման ենթակա չէ)» բառերով,
գ. 17-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «, ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող» բառերը,
դ. 19-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցի սեփականատերը Հայաստանի Հանրապետությունում չէ, կամ նրա բնակության վայրը հայտնի չէ, տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու մասին դիմում կարող է ներկայացնել ցանկացած շահագրգիռ անձ` դիմումում նշելով սեփականատիրոջ կողմից դիմումը չներկայացնելու պատճառները:».
ե. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11.1-ին կետով.
«11.1. Հաշվառման գործողությունների իրականացման ընթացքում, բացի սույն կարգի II-VI գլուխներով նախատեսված գործողություններից, հաշվառման ստորաբաժանման իրավասու պաշտոնատար անձը համապատասխան տեղեկատվական համակարգի միջոցով ստուգում է նաև հաշվառվող, վերահաշվառվող կամ հաշվառումից հանվող տրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվությունը հաշվառման մեջ գտնվելու ժամանակահատվածում պարտադիր ապահովագրված լինելու հանգամանքը, եթե օրենքով տվյալ տրանսպորտային միջոցի համար նման ապահովագրությունը պարտադիր է (պարտադիր է եղել):
զ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 19.1-ին կետով.
«19.1. Տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու համար հաշվառման վկայագիրն ու հաշվառման համարանիշերը չեն ներկայացվում, եթե`
1) տրանսպորտային միջոցը հափշտակվելու հետ կապված գտնվում է հետախուզման մեջ.
2) դատարանի որոշմամբ տրանսպորտային միջոցի օգտագործումն արգելված է կամ իրավասու պետական մարմնի կողմից տրանսպորտային միջոցի օգտագործման նկատմամբ կիրառվել է արգելանք կամ տրանսպորտային միջոցը գտնվում է կալանքի տակ:».
4) N 3 հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի «գ» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
5) N 6 հավելվածը «շարժիչի համարը __________________» բառերից հետո լրացնել «շարժիչի հզորությունը __________________» բառերով:
4. Մինչև 2011 թվականի հուլիսի 1-ը տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու կամ խոտանման կապակցությամբ հաշվառումից հանելու դիմում ներկայացվելու դեպքում տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանված է համարվում 2011 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ, եթե նախքան դիմում ներկայացվելը տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ այն օրինական հիմքով տիրապետող այլ անձի նկատմամբ նշանակվել է տուգանք տվյալ տրանսպորտային միջոցն առանց ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր ունենալու ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով վարելու կամ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր չունենալու համար, որոնց դեպքում տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանված է համարվում տուգանք նշանակելու մասին որոշման ընդունման օրվան հաջորդող օրվանից:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
6. Սույն որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետի «ե» պարբերությունն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից: