Կառավարության որոշումներ

28 Ապրիլի 2011, 610 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` 2011/2012 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ` ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ) ԵՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՄԱՍՆԱԿԻ ԶԵՂՉԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ (ՎՃԱՐՈՎԻ) ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ կետին ու «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների` բակալավրիատի կրթական ծրագրով 2011/2012 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ընդունելության հետևյալ տեղերը`
1) պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով՝ 2308 տեղ` ըստ բարձրագույն ուսումնական հաստատությունների և մասնագիտությունների.
2) առանց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորման, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով՝ 120 տեղ.
3) ուսումնական հաստատության կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ (վճարովի), առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի՝ 18500 տեղ` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների` 2011/2012 ուսումնական տարվա ընդունելությունն իրականացվում է երկաստիճան համակարգով (բակալավրիատ և մագիստրատուրա)` կիրառելով ուսանողական նպաստների տրամադրման սկզբունքը.
2) պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի ուսուցման համակարգում ուսման վարձի չափը որոշում է տվյալ ուսումնական հաստատությունը.
3) պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) ընդունված արական սեռի ուսանողներն ուսումնառության ամբողջ ընթացքում, անկախ փոխատեղման արդյունքից, օգտվում են պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքից.
4) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի հատկացվում`
ա. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Ա. Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի ընդունելության 30 տեղի համար,
բ. Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ընդունելության 70 տեղի համար,
գ. «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի ընդունելության 35 տեղի համար,
դ. «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամի ընդունելության 15 տեղի համար:
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիային հատկացնել պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի, 55 տեղ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը հատկացված նպատակային 5 տեղ:
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` մեկշաբաթյա ժամկետում հաստատել պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում, առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի, վճարովի հիմունքներով ուսուցմամբ ընդունելության տեղերը` ըստ բարձրագույն ուսումնական հաստատությունների և մասնագիտությունների:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի N 1986-Ն և 2005 թվականի սեպտեմբերի 15-ի N 2114-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1183-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգի 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված սոցիալական խմբերի ֆինանսավորումը կատարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
6. Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների` 2011/2012 ուսումնական տարվա անվճար (պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ) տեղերի 10 տոկոսը` ըստ մասնագիտությունների, հատկացնել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված քաղաքացիներին:
7. Միջպետական համաձայնագրերով Հայաստանի Հանրապետության պետական բուհեր ընդունված ուսանողների ուսուցման ֆինանսավորումը կատարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված