12 Մայիսի 2011, 601 - Ա
ԽԱՉԱՏՈՒՐ ՀԱՄԲԱՐՅԱՆԻՆ , ՄԱՔՍԻՄ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԵՎ ԳՈՌ ԽՈՐԻՇԿՈՅԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Մինչև 2012 թվականի գարնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում հետևյալ անձանց`
1) Խաչատուր Վարազդատի Համբարյան (ծնվ.` 10.05.1993 թ., քաղ. Երևան, Հաղթանակի 10-րդ փող., տուն 12): Սովորում է Երևան քաղաքի N 113 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում.
2) Մաքսիմ Գագիկի Սարգսյան (ծնվ.` 02.04.1993 թ., ՀՀ Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Շիրակացու 29, բն. 2): Սովորում է Գյումրի քաղաքի N 7 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում.
3) Գոռ Գեննադիի Խորիշկո (ծնվ.` 27.04.1993 թ., քաղաք Երևան, Նոր Նորքի 9-րդ զանգվ., շ. 32, բն. 17): Սովորում է Երևան քաղաքի N 62 ավագ դպրոցի 11-րդ դասարանում: