Կառավարության որոշումներ

21 Հուլիսի 2005, 1060 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 350 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի մասին» N 350 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`

ա) որոշման 5-րդ կետի «ա» ենթակետի հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

բ) որոշման 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ը» ենթակետով.

«ը) երեխայի հանրակրթական դպրոցի առաջին դասարան ընդունվելու կապակցությամբ տրվող միանվագ դրամական օգնության չափը` 20000 դրամ».

գ) որոշմամբ հաստատված կարգում`

27-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ» ենթակետով.

«զ) ընտանիքում երեխայի հանրակրթական դպրոցի առաջին դասարան ընդունվելու կապակցությամբ ընտանեկան նպաստի կամ անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող միանվագ դրամական օգնության իրավունք ունեցող ընտանիքները».

լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 29.2-րդ կետով.

«29.2. Ընտանիքում երեխայի հանրակրթական դպրոցի առաջին դասարան ընդունվելու կապակցությամբ միանվագ դրամական օգնությունը նշանակվում է, եթե ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմել է երեխայի առաջին դասարան ընդունվելու տարվա երրորդ եռամսյակի ընթացքում»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: