Կառավարության որոշումներ

12 Մայիսի 2011, 602 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 503-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածով և «Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1460-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 503-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 13-րդ և 14-րդ ենթակետերով.
«13) քաղաքացիական պաշտպանության ոլորտում`
ա. կազմակերպում է նախարարության համակարգի աշխատողների պաշտպանությունը,
բ . ստեղծում է քաղաքացիական պաշտպանության կազմավորումներ,
գ. կազմակերպում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավո-
րումը և իրականացումը,
դ. կազմակերպում է համակարգի կազմակերպությունների կայուն գործունեությունը,
ե. իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ.
14) զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի ոլորտում` մշակում է նախարարության համակարգի զորահավաքային պլանը և անցկացնում միջոցառումներ` զորահավաքային պլանի կատարումն ապահովելու համար:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: