12 Մայիսի 2011, 598 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
<<Զինապարտության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Մինչև 2012 թվականի գարնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում`
1) Գոռ Վլադիմիրի Դավթյանին (ծնվ.` 1993 թվականի հունիսի 21-ին, հասցեն` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, քաղ.Վանաձոր, Ամիրյան 9, տուն 8), սովորում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի N 4 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում.
2) Տիգրան Հովհաննեսի Սարուխանյանին (ծնվ.` 1993 թվականի մարտի 31-ին, հասցեն` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, քաղ. Վանաձոր, Ներսիսյան 1, բն. 50), սովորում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի N 24 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում.
3) Վահե Վալիկոյի Չաչոյանին (ծնվ.` 1993 թվականի մարտի 24-ին, հասցեն` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, քաղ. Ստեփանավան, Աշոտաբերդի 10/1), սովորում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի N 5 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում.
4) Ռուբեն Մխիթարի Ծատուրյանին (ծնվ.` 1993 թվականի հունվարի 20-ին, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, Գուգարքի շրջ., գ. Բազում 3, տուն 40), սովորում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Բազումի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում:
2. Մինչև 2013 թվականի գարնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում Նարեկ Անդրանիկի Մակարյանին (ծնվ.` 1993 թվականի ապրիլի 25-ին, հասցեն` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, քաղ. Վանաձոր, Խնձորուտի 1, 2-րդ նրբ., տուն 5), սովորում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի N 11 միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանում:
3. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունիսի 21-ից: