Կառավարության որոշումներ

14 Հուլիսի 2005, 1057 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1922-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1922-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման N 1 հավելվածի`

ա) 130-րդ կետի «Ժամկետը» սյունակում «2005 թ. հուլիսի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2005 թ. օգոստոսի 2-րդ տասնօրյակ» բառերով.

բ) 136-րդ կետի «Ժամկետը» սյունակում «2005 թ. հուլիսի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2005 թ. օգոստոսի 3-րդ տասնօրյակ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023