Կառավարության որոշումներ

5 Մայիսի 2011, 603 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՂԲԵՐՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ՊԱՐԶԵՑՎԱԾ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 14.3-րդ, 17-րդ հոդվածներին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքների պարզեցված գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին» N 208-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Աղբերքի գյուղական համայնքի (բնակավայրի) պարզեցված գլխավոր հատակագիծը (այսուհետ` գլխավոր հատակագիծ)` համաձայն հավելվածի:
2. Քաղաքաշինական գործունեության նպատակով հողամասեր տրամադրելու դեպքում դրանց նպատակային կամ գործառնական նշանակությունը համարվում է փոփոխված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 6-րդ կետով սահմանված պահանջների ապահովման պայմանով, սույն որոշման 1-ին կետով հաստատված գլխավոր հատակագծի 16-րդ` «Կառուցապատման համար նախատեսված տարածքների բաշխումն ըստ նպատակային նշանակության փոփոխության» (հողամասերի կատեգորիայի տրանսֆորմացիա) գծագրին համապատասխան, ընդ որում`
NN
ը/կ
Տարածքը (հա) Նպատակային նշանակությունը
առկա նախագիծ
1. 28.75 Գյուղատնտեսական Ընդհանուր օգտագործման հողեր (փողոցային ցանց, մայթեր և տրանսպորտային կանաչ)
2. 3.79 Գյուղատնտեսական Ջրային
3. 2.01 Գյուղատնտեսական Կոմունալ
4. 14.35 Գյուղատնտեսական Բնակավայր
5. 31.69 Գյուղատնտեսական Հատուկ պահպանվող
6. 0.19 Արտադրական Գյուղատնտեսական
7. 0.21 Արտադրական Տրանսպորտ
8 1.64 Արտադրական Բնակավայր
9. 3.21 Բնակավայր Հատուկ պահպանվող
10. 7.80 Բնակավայր Տրանսպորտ
11. 3.07 Բնակավայր Արտադրական
12. 0.15 Բնակավայր (ընդհանուր օգտագործման հողեր) Գյուղատնտեսական
13. 0.08 Բնակավայր (ընդհանուր օգտագործման հողեր) Արտադրական
14. 0.49 Բնակավայր (ընդհանուր օգտագործման հողեր) Բնակավայր
15. 0.12 Բնակավայր (ընդհանուր օգտագործման հողեր) Հատուկ պահպանվող
16. 102.19 Գյուղատնտեսական Բնակավայրի` հասարակական օգտագործման կանաչ (անտառային ծածկույթ)

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` ապահովել գլխավոր հատակագծի իրականացման մոնիթորինգը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 31-ի «Պետական քաղաքաշինական կադաստրի վարման և քաղաքաշինական գործունեության մոնիթորինգի անցկացման կարգը հաստատելու մասին» N 802 որոշմամբ սահմանված կարգի:
4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման (այդ թվում` տարածքային) մարմիններին և առաջարկել տեղական ինքնակառավարման մարմիններին ճյուղային և համայնքային զարգացման ծրագրերում` սահմանված կարգով ներառել գլխավոր հատակագծի իրականացման համապատասխան միջոցառումները` ըստ սահմանված հերթականության (առաջնահերթ, միջնաժամկետ և հեռանկարային միջոցառումներ):
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: