Կառավարության որոշումներ

12 Մայիսի 2011, 581 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի N 1146-Ն, 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 268-Ն, 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1860-Ն ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 737-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 19-ի <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 737-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումներ ստեղծելու և այդ ստորաբաժանումների կանոնադրություններն ու կառուցվածքները հաստատելու մասին>> N 1146-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 14-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի վերահսկողության տեսչության կանոնադրության 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչությունը (այսուհետ` տեսչություն) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն օրենքով նախատեսված դեպքերում իրականացնում է վերահսկողական գործառույթներ` նախարարությանը վերապահված լիազորությունների շրջանակում և արդյունքների հիման վրա առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին (այսուհետ` նախարար) հայտնաբերված խախտումների վերացման և ռիսկերի կանխարգելման ուղղությամբ` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:>>.
2) որոշման 14-րդ կետի 5-րդ ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման պայմանների և պահանջների հսկողության տեսչության կանոնադրության 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման պայմանների և պահանջների հսկողության տեսչությունը (այսուհետ` տեսչություն) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն oրենքով նախատեսված դեպքերում իրականացնում է հսկողական գործառույթներ նախարարության կողմից լիցենզավորվող գործունեությունների՝ բացառությամբ աուդիտորական, թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեությունների իրականացման բնագավառում և պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին (այսուհետ` նախարար)` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:>>:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի <<Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի աուդիտորական հսկողության տեսչություն ստեղծելու, տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-Ի N 503-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>> N 268-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի աուդիտորական հսկողության տեսչության կանոնադրության 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի աուդիտորական գործունեության հսկողության տեսչությունը (այսուհետ` տեսչություն) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն oրենքով նախատեսված դեպքերում իրականացնում է վերահսկողական գործառույթներ աուդիտորական գործունեության իրականացման բնագավառում և պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին (այսուհետ` նախարար)` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:>>:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 14-ի <<Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի մետաղափորձական վերահսկողության տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին>> N 1860-Ն որոշման 1-ին կետի <<ա>> ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի մետաղափորձական վերահսկողության տեսչության կանոնադրության 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի մետաղափորձական վերահսկողության տեսչությունը (այսուհետ` տեսչություն) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն օրենքով նախատեսված դեպքերում իրականացնում է վերահսկողական գործառույթներ թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու արտադրության, ստանդարտացված ձուլակտորների արտադրության, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման, մանրածախ առուվաճառքի և դրանցով գործարքների իրականացման բնագավառում և պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:>>:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի <<Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության <<Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան>> գործակալության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մարտի 19-ի N 163 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> N 737-Ն որոշման 1-ին կետի <<ա>> ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության <<Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան>> գործակալության կանոնադրության 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան>> գործակալությունը (այսուհետ` գործակալություն) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, մատուցում է ծառայություններ թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի պետական պահուստների ձևավորման, համալրման և կառավարման բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:>>:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: