12 Մայիսի 2011, 576 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1810-Ն ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1809-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի <<Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին>> N 1810-Ն որոշման 1-ին կետի <<ա>> ենթակետով հաստատված` Հայաuտանի Հանրապետության տրանuպորտի և կապի նախարարության Հայաuտանի Հանրապետության տրանuպորտային տեuչության կանոնանդրության 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչությունը (այսուհետ` տեսչություն) նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն իրականացնում է օրենքով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը վերապահված վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ տրանսպորտի բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի <<Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին>> N 1809-Ն որոշման 2-րդ կետի <<գ>> ենթակետով հաստատված` Հայաuտանի Հանրապետության տրանuպորտի և կապի նախարարության լիցենզավորման գործակալության կանոնադրության 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի լիցենզավորման գործակալությունը (այսուհետ` գործակալություն) նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, մատուցում է ծառայություններ տրանսպորտի և կապի բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: