24 Մարտի 2011, 459 - Ն
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1279-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱUԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության 2009 թվականի հոկտեմբերի 8-ի «Պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու և Հայաuտանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1279-Ն որոշման 1-ին կետը «եռակողմ» բառից հետո լրացնել «, իսկ առանձին դեպքերում երկկողմ» բառերով:
2. «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման NN 5, 10 և 11 հավելվածներում կատարել լրացումներ ու փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:
3. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 8-ի N 1279-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված վճարները, ինչպես նաև «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության կողմից կառուցված բազմաբնակարան շենքերի, բնակելի տների ու կառուցապատման համար հատկացված հողամաuերի առուվաճառքի պայմանագրերի նոտարական վավերացման և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար՝ Հայաuտանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեuված Հայաuտանի Հանրապետության կառավարության պահուuտային ֆոնդից Հայաuտանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2011 թվականի երկրորդ եռամuյակում հատկացնել 113,489.0 հազ. դրամ, այդ թվում`
1) պայմանագրի նոտարական վավերացման համար համապատաuխան համայնքների բյուջեներ գանձվող պետական տուրքի գծով` 10,740.0 հազ. դրամ (բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով).
2) նոտարի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցում վճարելու համար` 3,364.0 հազ. դրամ (բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով).
3) գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պետական տուրքի գծով` 67,280.0 հազ. դրամ (բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով).
4) գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և գրանցված իրավունքների ու սահմանափակումների մասին տեղեկատվության տրամադրման համար` 32,105.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով)։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված