Կառավարության որոշումներ

14 Հուլիսի 2005, 1056 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 94 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ստորերկրյա ջրերի հանքավայրերի ռացիոնալ շահագործումը, պահպանությունը և ջրօգտագործման ծավալների նկատմամբ պետական վերահսկողությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Ստորերկրյա ջրերի շահագործական պաշարների և կանխատեսումային ռեսուրսների դասակարգումը հաստատելու մասին» N 94 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`

որոշման հավելվածում`

ա) 24-րդ կետը լրացնել հետևյալ պարբերությամբ.

«Սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված աշխատանքներն իրականացվում են լիազորված մարմնի մասնագիտացված ջրաերկրաբանական կազմակերպության կողմից և դրանք վճարովի ծառայություններ են բոլոր ջրօգտագործողների համար` բացառությամբ խմելու և ոռոգման ջուր մատակարարող` 50 տոկոսից ավելի պետական բաժնեմասով կառավարվող, ինչպես նաև ջրօգտագործողների ընկերությունների».

բ) ուժը կորցրած ճանաչել 25-րդ կետը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում`

ա) պահուստային և նոր հետախուզված հանքավայրերում` պաշտոնական հրապարակման պահից.

բ) շահագործվող հանքավայրերում` դրանց շահագործման լիցենզիոն պայմանագրերով սահմանված ժամկետները լրանալուն պես: