24 Մարտի 2004, 356 - Ն
2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԳԵՏԱԶԱՏԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԱԿԱՊԻ, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԼՈՐԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԹԱՌԱԹՄԲԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ 2004 թվականի ապրիլին կայանալիք` Արարատի մարզի Գետազատի, Շիրակի մարզի Սարակապի, Սյունիքի մարզի Լորի, Վայոց ձորի մարզի Թառաթմբի գյուղական համայնքների դեկավարների հերթական ընտրությունների նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 220955 դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Արարատի մարզի Գետազատի, Շիրակի մարզի Սարակապի, Սյունիքի մարզի Լորի, Վայոց ձորի մարզի Թառաթմբի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: