Կառավարության որոշումներ

14 Ապրիլի 2011, 537 - Ն

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 272-Ն, 2006 թվականի ապրիլի 20-ի 655-Ն, 2007 թվականի մարտի 1-ի N 348-Ն, 2008 թվականի հունիսի 26-ի N 652-Ն, 2008 թվականի հոկտեմբերի 2-ի N 1126-Ն, 2008 թվականի հոկտեմբերի 23-ի N 1287-Ն, 2008 թվականի դեկտեմբերի 4-ի N 1423-Ն, 2009 թվականի հուլիսի 2-ի N 734-Ն, 2009 թվականի հոկտեմբերի 22-ի N 1196-Ն որոշումներով քաղաքացու և իրավաբանական անձանց նախաձեռնությամբ իր սեփականությունը հանդիսացող հողամասերի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության վճարումները կատարել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում:
2. Հաստատել հողամասերի նպատակային նշանակության փոփոխման դեպքում հողամասերի կադաստրային արժեքների տարբերության վճարման տարաժամկետման օրինակելի պայմանագրի ձևը` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության մարզպետներին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում իրազեկել սույն որոշման 1-ին կետում նշված սեփականատերերին` սահմանված ժամկետում վճարումների կատարման անհրաժեշտության մասին.
2) սույն որոշման 1-ին կետում նշված սեփականատերերի հետ պայմանագիր կնքելիս հիմք ընդունել սույն որոշման 2-րդ կետով հաստատված պայմանագրի ձևը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված