Կառավարության որոշումներ

5 Մայիսի 2011, 548 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 51 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի «Համայնքի սեփականության գույքի ցանկը սահմանելու մասին» N 51 որոշման N 10 հավելվածի` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի քաղաքային և գյուղական համայնքների սեփականության գույքի ցանկում Հաղարծնի գյուղական համայնքի գույքի ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«11-042-146-021 ծածկագրով հողատարածքում գտնվող` 329.1 քառ. մետր ընդհանուր մակերեսով փայտաշեն երեք շինություններ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։