Կառավարության որոշումներ

5 Մայիսի 2011, 542 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 171-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 25-ի
«Մոսկվայի Վ. Պ. Գորյաչկինի անվան ագրոճարտարագիտական պետական համալսարան» դաշնային պետական կրթական հաստատության և «Մոսկվայի Կ. Ի. Սկրյաբինի անվան անասնաբուժական բժշկագիտության և կենսատեխնոլոգիայի պետական ակադեմիա» դաշնային պետական կրթական հաստատության Երևանյան մասնաճյուղերին անհատույց օգտագործման իրավունքով տարածք հատկացնելու մասին» N 171-Ա որոշման 2-րդ կետում «մինչև 250 քառ. մետր մակերեսով» բառերը փոխարինել «1200 քառ. մետր մակերեսով
«Մոսկվայի Վ. Պ. Գորյաչկինի անվան ագրոճարտարագիտական պետական համալսարան» դաշնային պետական կրթական հաստատության մասնաճյուղին, իսկ 2400 քառ. մետր մակերեսով «Մոսկվայի Կ. Ի. Սկրյաբինի անվան անասնաբուժական բժշկագիտության և կենսատեխնոլոգիայի պետական ակադեմիա» դաշնային պետական կրթական հաստատության Երևանյան մասնաճյուղին» բառերով: