Կառավարության որոշումներ

5 Մայիսի 2011, 551 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՎԱԶԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ԳՈՏՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ՔԱՆԴՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ի N 461-Ա որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ի N 461-Ա որոշման 1-ին կետում նշված բնակիչների կողմից` սողանքային գոտում գտնվող բնակելի տների քանդումից և սահմանված կարգով աջակցության միջոցով ձեռք բերված բնակելի տան (բնակարանի) նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումից ու սողանքային գոտում գտնվող բնակելի տների, այլ շինությունների, ինչպես նաև 0.43 հեկտար տնամերձ հողամասերի` համաձայն հավելվածի, նկատմամբ գույքային իրավունքների` սահմանված կարգով դադարեցումից հետո հողամասերը փոխադրել պետական սեփականության պահուստային հողերի կատեգորիա:
2. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին` սույն որոշման 1-ին կետով առաջարկվող փոփոխություններն արտահայտել 2011 թվականի հողային հաշվեկշռում:

Հավելված