Կառավարության որոշումներ

5 Մայիսի 2011, 544 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 727-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Տեղեկատվություն տրամադրելու մասին» N 727-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին տրամադրել նախորդ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված չափի միջոցների` ըստ Անկախ պետությունների համագործակցության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՊՀ ԱՏԳ ԱԱ) 8423, 9011 (բացառությամբ 9011 90), 9012 (բացառությամբ 9012 90), 9014 (բացառությամբ 9014 90 000), 9015 (բացառությամբ 9015 90 000), 9016 (բացառությամբ 9016 00 900), 9017 (բացառությամբ 9017 90 000), 9018, 9022 (բացառությամբ 9022 90), 9024 (բացառությամբ 9024 90 000), 9025 (բացառությամբ 9025 90 000), 9026 (բացառությամբ 9026 90 000), 9027 (բացառությամբ 9027 90 500, 9027 90 800), 9028 (բացառությամբ 9028 90), 9029 (բացառությամբ 9029 90 000), 9030 (բացառությամբ 9030 90), 9031 (բացառությամբ 9031 90), 9032 (բացառությամբ 9032 90 000) ծածկագրերին դասվող ապրանքների մասին տեղեկատվություն:».
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը: