28 Ապրիլի 2011, 532 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
<<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապա-տասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. <<Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N N 1, 2 և 3 հավելվածների:
2. Միջհամայնքային նշանակության ճանապարհները բարեկարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը 2011 թվականին հատկացնել 551,691.3 հազ. դրամ, որից` 2011 թվականի 1-ին կիսամյակում 206,941.3 հազ. դրամ, 9 ամսում` 448,266.3 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման <<Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում>> հոդվածով):
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին`
1) սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների գնումը կազմակերպել որպես բանակցային ընթացակարգ` առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու եղանակով` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության համակարգում գործող <<Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն>> պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով և ֆինանսավորումն իրականացնել ԲԳԿ-ի գանձապետական հաշվից գումարը հաշվեգրելով <<Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն>> պետական ոչ առևտրային կազմակերպության բանկային հաշվին.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 2-րդ կետով հատկացվող գումարների ծախսման ուղղությունների վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված