Կառավարության որոշումներ

21 Ապրիլի 2011, 512 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 694-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 20-ի «Շիրակի հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերությանը գույք հանձնելու և Գյումրու քաղաքային համայնքին գույք նվիրաբերելու մասին» N 694-Ա որոշման 8-րդ կետի 2-րդ ենթակետում «2010-2013» թվերը փոխարինել «2011-2015» թվերով: