14 Ապրիլի 2011, 530 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
<<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. <<Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի <<Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին>> N 1748-Ն որոշման NN 5, 10 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, Հայաստանի Հանրապետության պետական դպրոցների տարրական դասարաններում շախմատի դասավանդման համար, 2011 թվականին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` <<Հայաստանի շախմատի ակադեմիա>> հիմնադրամին տրամադրելու համար երկրորդ եռամսյակում հատկացնել 177084.1 հազ. դրամ` աճողական առաջին կիսամյակ, ինն ամիս (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման <<Այլ ընթացիկ դրամաշնորհներ>> հոդվածով)` դպրոցների 2-րդ դասարանների դասագրքերի, խնդրագրքերի և ուսուցչի ձեռնարկների տպագրման աշխատանքների, շախմատային գույքի ձեռքբերման, ուսուցիչների վերապատրաստման և 3-րդ դասարանի համար նախատեսված դասագրքերի մշակման նպատակով և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը երկրորդ եռամսյակում հատկացնել 177915.9 հազ. դրամ, երրորդ եռամսյակում` 208184.1 հազ. դրամ` աճողական առաջին կիսամյակ, ինն ամիս (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման <<Վարչական սարքավորումներ>> հոդվածով)` շախմատ խաղալու համար նախատեսված սեղան և աթոռ ձեռք բերելու համար:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` մինչև 2011 թվականի մայիսի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ` դրանում նախատեսելով շախմատի դասավանդման հետ կապված դրույթներ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված