Կառավարության որոշումներ

1 Հունիսի 2005, 1045 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 2072-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էլեկտրաէներգետիկական համակարգում և էլեկտրասպառման ոլորտում տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.

1. Ելնելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմի «Շահագործման տեխնիկական վերահսկողության վարչություն» կառուցվածքային ստորաբաժանումը «Էներգետիկայի պետական տեսչություն» առանձնացված ստորաբաժանման վերակազմակերպելու անհրաժեշտությունից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 2072-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմի կառուցվածքում`

ա) «Կառուցվածքային ստորաբաժանումներ» բառերից առաջ լրացնել «I.» թվով.

բ) հանել «3. Շահագործման տեխնիկական վերահսկողության վարչություն» բառերը.

գ) լրացնել «II. Առանձնացված ստորաբաժանում

1. Էներգետիկայի պետական տեսչություն» բառերով:

2. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության էներգետիկայի պետական տեսչության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության Էներգետիկայի պետական տեսչության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին՝ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմի աշխատողների թվի փոփոխության վերաբերյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: