Կառավարության որոշումներ

28 Ապրիլի 2011, 521 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 60-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի N 160-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի «Գյուղատնտեսական տեխնիկայի պետական հաշվառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 11-ի N 171 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 60-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման հավելվածի 5-րդ կետի`
ա. «ա» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
բ. «դ» ենթակետից հանել «տեխնիկական» բառը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: