Կառավարության որոշումներ

28 Ապրիլի 2011, 518 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 633-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ինֆոտեխնոլոգիաների, տվյալների բազաների և կապի վարչությունը վերակազմակերպել ինֆոտեխնոլոգիաների, տվյալների բազաների և կապի բաժնի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 633-Ն որոշման N 2 հավելվածի «1. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
1) հանել «Ինֆոտեխնոլոգիաների, տվյալների բազաների և կապի վարչություն» բառերը.
2) «Անձնակազմի կառավարման բաժին» բառերից հետո լրացնել «Ինֆոտեխնոլոգիաների, տվյալների բազաների և կապի բաժին» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: