Կառավարության որոշումներ

28 Ապրիլի 2011, 517 - Ն

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 123-րդ հոդվածին, <<Հիմնադրամների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասին և <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հիմնադրել Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամ:
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալ Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամում:
3. Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Կարեն Լևիկի Հակոբյանին:
4. Հաստատել`
1) Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
2) Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի անհատական կազմը` համաձայն N 2 հավելվածի:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման <<Այլ ակտիվների ձեռքբերման ծախսեր>> հոդվածով) Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամին հատկացնել մեկ մլն դրամ` որպես գույքային ներդրում:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված