28 Ապրիլի 2011, 513 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՎԵՐԻՆ ՊՏՂՆԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 2-րդ և 29-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Վերին Պտղնիի գյուղական համայնքի հողերի գոտևորման և օգտագործման սխեման` համաձայն հավելվածի:
2. Համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 17.36 հեկտար, որից՝ 1.26 հեկտար վարելահող և 16.10 հեկտար այլ հողատեսքեր փոխադրել`
1) 16.60 հեկտար բնակավայրերի հողերի կատեգորիա, որից՝ 1.72 հեկտար բնակելի կառուցապատման, 6.75 հեկտար՝ հասարակական կառուցապատման և 8.13 հեկտար խառը կառուցապատման համար.
2) 0.76 հեկտար՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների կառուցման համար:
3. Քաղաքացիների սեփականությունը հանդիսացող՝
1) գյուղատնտեսական նշանակության հողերից 9.37 հեկտար, որից՝ 9.10 հեկտար վարելահող և 0.27 հեկտար այլ հողատեսքեր փոխադրել`
ա. 9.10 հեկտար՝ բնակավայրերի հողերի կատեգորիա, որից՝ 8.80 հեկտար բնակելի կառուցապատման և 0.30 հեկտար՝ հասարակական կառուցապատման համար,
բ. 0.27 հեկտար՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների կառուցման համար.
2) արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերից 1.40 հեկտար գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` հասարակական կառուցապատման համար:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Վերին Պտղնիի գյուղական համայնքի ղեկավարին`
1) ապահովել սույն որոշման 3-րդ կետում նշված հողամասերի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասերի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան՝ մինչև փոփոխումը.
2) ապահովել համայնքի գոտևորման նախագծի մշակումը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 408 որոշմամբ հաստատված կարգի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված